Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Լևոն Զուրաբյան․ «2020 թ. պատերազմը չէինք ունենա, եթե Փաշինյանը պատասխանատվությամբ վերաբերվեր այս ամենին»

Լևոն Զուրաբյան․ «2020 թ. պատերազմը չէինք ունենա, եթե Փաշինյանը պատասխանատվությամբ վերաբերվեր այս ամենին»
12.10.2025 | 11:16

«Ես շատ պարզ եւ պատասխանատու հայտարարություն եմ անում. եթե 2019թ. երբ մենք խոսում էինք այս պրոյեկտի մասին, խոսում էինք, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի սեղանին պետք է դրվեն բազմաթիվ առաջարկներ, մի մեծ փաթեթ՝ ավտոմոբիլային ուղի, մալուխային ուղի, քիմիական գործարաններ, պղնձաձուլարան եւ այլն: Դա փաթեթ էր, մենք Վարոս Սիմոնյանի եւ Մհեր Գրիգորյանի հետ քննարկում էինք մեր տնտեսության մեջ տարբեր նախաձեռնությունների փաթեթը՝ հայ-չինական միջկառավարական հարաբերությունների համատեքստում: Բայց Փաշինյանը դա մերժել էր»,- Իրավունքի եւ ազատության կենտրոնի նախաձեռնած «Հյուսիս-Հարավ երկաթուղի․ Աշխարհաքաղաքական խաղաղության երաշխիք» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

«Ես հիմա ասում եմ՝ պատասխանատու հայտարարություն անելով. եթե այն ժամանակ Փաշինյանն ընդուներ սա, պատասխանատվությամբ վերաբերվեր այս ամենին, սա իրագործվեր կամ գոնե իրագործման հիմքերը դրվեին, մենք 2020 թ. պատերազմը չէինք ունենա: Այս նախագծերի իրականացման դեպքում մենք աշխարհաքաղաքական լուրջ խաղացողների կհրավիրեինք տարածաշրջան, ներդրողները կսկսեին պաշտպանել իրենց ներդրումները, նաեւ իրենց աշխարհաքաղաքական շահերը, բայց Փաշինյանը գնաց այլ կենտրոնների սպասարկման տարբերակով: Ըստ էության, տաբու էր դրված նրա գլխին, եւ ինքը հլու-հնազանդ ենթարկվեց այդ տաբուին ու վիժեցրեց բոլոր այս հնարավորությունները»,-ընդգծեց Զուրաբյանը:

Դիտվել է՝ 4292

Մեկնաբանություններ